1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային 
կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]