Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

 Իսպանիայում մեկնաբանել են Պուչդեմոնի ձերբակալումը

 Իսպանիայում մեկնաբանել են Պուչդեմոնի ձերբակալումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը հարգելու է Իտալիայի իշխանությունների եւ դատարանների որոշումը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնի նկատմամբ, որը ձերբակալվել է Սարդինիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են Իսպանիայի նախարարների կաբինետում:

«Պարոն Պուչդեմոնի ձերբակալությունը համապատասխանում է իրավաբանական ընթացակարգին, որը կիրառվում է Եվրամիության ցանկացած այն քաղաքացու նկատմամբ, որը դատարանների առաջ պետք է պատասխան տա իր գործողությունների համար:

Իսպանիայի կառավարությունն իր հարգանքն է հայտնում Իտալիայի իշխանությունների եւ դատարանների որոշումների նկատմամբ, ինչպես միշտ դա արել է իսպանական եւ եվրոպական դատարանների նկատմամբ, որոնք բանաձեւեր են հրապարակել Պուչդեմոնին վերաբերող իրավաբանական ընթացակարգում»,- հայտարարել են Իսպանիայի կառավարությունում:

«Հետեւաբար, Պուչդեմոնը պետք է իրավաբանական ընթացակարգեր անցնի, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքացի»,-հավելել են նախարարների կաբինետում:

Սեպտեմբերի 23-ին Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը ձերբակալվել էր Սարդինիայի Ալգերո քաղաքի օդանավակայանում, ՌԻԱ Նովոստիին հաստատել են օդանավակայանի սահմանապահ ոստիկանությունում:

Պուչդեմոնն իսպանական արդարադատությունից թաքնվում էր 2017 թվականից, երբ նա Իսպանիայից մեկնել էր անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելուց եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից դրա հռչակումից հետո:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]