Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատվաստվող քաղաքացիների թիվն էապես աճում է. նախարար

Պատվաստվող քաղաքացիների թիվն էապես աճում է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է քաղաքացիների պատվաստման գործընթացի էական ակտիվացում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն, այդ մասին Կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  

«Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք: Երեկ չէ առաջին օրը իրականացրել ենք 9 հազար 924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ, վստահության մեծացման առումով, փոփոխություն կա: Իրականացրած 385 հազար 503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք: Պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ, պաշտպանում են կորոնավիրուսով  պայմանավորված մահերից»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ ներկա դրությամբ  ակտիվ դեպքերի թիվը 11 հազար 470 է, որից ընդամենը 286-ն են պատվաստված քաղաքացիներ:

«Այո, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազեցնում է, բայց ամենակարևոր նպատակն այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև: Հիվանդանոցներում գտնվող 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն են, որ պատվաստված են: Շատ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման ու ծանր դեպքերի ցուցանիշը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]