1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աստղաձորում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Աստղաձորում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից` ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 39 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է երկաթյա կիսախողովակներով 2 143 գծամետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ներքին ցանց կառուցել համայնքի վեց թաղամասերում։

«Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 18-ին եւ կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելուց»,-նշեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]