Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Sharjah Masters-ի 7-րդ տուրում հաղթել է միայն Տիգրան Հարությունյանը

Sharjah Masters-ի 7-րդ տուրում հաղթել է միայն Տիգրան Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները ԱՄԷ-ի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները Հայկ Մարտիրոսյանը կիսեց միավորը մրցակցի հետ, Արամ Հակոբյանը պարտությունը կրեց, իսկ Տիգրան Հարությունյանը` հաղթեց:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարըները 5,5 միավորով երկու շախմատիստներ են: Տիգրան Հարությունյանն ունի 4, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը 3,5-ական միավոր:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]