Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, պրակտիկ փորձի հարստացմանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ գործակցությունն արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։

«21-րդ դարն իր պահանջներն ունի։ Չօգտագործել մեր ողջ ներուժն ու այն չներդնել կրթության զարգացումը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար, կնշանակի ոչինչ չանել։ Մենք ողջունում ենք «ՀայՓոստ» ընկերության ակտիվ ջանքերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր քննարկումներ կունենանք, կընտրենք այնպիսի մարտավարություն, որը կխթանի և ավելի կսերտացնի մեր համագործակցությունը։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե համատեղենք մեր ջանքերը, ցանկալի արդյունքը չի սպասեցնի»,- նշեց Դիանա Գալոյանը։

«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ընկերության պատկերացումները՝ հավաստելով, որ համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի. «ՀՊՏՀ-ի հետ նոր համագործակցությամբ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունում ստանալ պրակտիկ և խորը գիտելիքներ մեր այն աշխատակիցներից, որոնք ոլորտի պրոֆեսիոնալներ են: Այս քայլով մենք նաև հնարավորություն կտանք ուսանողներին աշխատել ՀայՓոստում, շարունակաբար կրթվել և զարգանալ՝ համախմբվածության, համագործակցային մթնոլորտում»:

Հուշագիրն ամրագրում է ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումն ընկերությունում,  բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում։

Երկկողմ համագործակցությամբ թեստավորման և հարցազրույցների արդյունքում ուսանողներին աշխատանքով ապահովման հնարավորություն է ստեղծվում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]