Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի դեպքերի թիվը կտրուկ աճել է՝ հասնելով օգոստոսի կեսերի մակարդակին

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի դեպքերի թիվը կտրուկ աճել է՝ հասնելով օգոստոսի կեսերի մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների օրական աճը կազմել Է 21 հազար 438 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 23-ին:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը ՌԴ-ում 1732-ով գերազանցել Է այն տվյալները, որոնք հրապարակվել են օգոստոսի 22-ին:

Նախօրյակին հաղորդվել Էր 19 հազար 706 հիվանդացածների մասին: Սեպտեմբերի 23-ի ցուցանիշները հարաբերակցվել են օգոստոսի 19-ի ցուցանիշների հետ, երբ հայտնաբերվել Է 21 հազար 58 դեպք, եւ հետագայում այդ նշաձողն արդեն չի հաղթահարվել:

Այդ նույն ժամանակաշրջանում հայտարարվել Է հուլիսյան բարձրացումից հետո իրադրության կայունացման մասին, ինչը պայմանավորված Էր «դալտա» շտամի տարածմամբ: Իսկ այժմ համաճարակաբանները նախազգուշացնում են COVID-19-ի հիվանդացության աճի մասին, ինչը կապված Է սեզոնային գործոնների հետ:

Հիվանդացության կտրուկ աճ Է նշվել նաեւ մայրաքաղաքում՝ 3445 նոր դեպք. սա առավելագույն ցուցանիշն Է հուլիսի վերջից ի վեր: Սեպտեմբերի 22-ին հաղորդվել Էր հիվանդության 1991 դեպքի մասին: Երրորդ օրն անընդմեջ ավելանում Է մահվան ելքով դեպքերի թիվը. անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել Է 820 քաղաքացի, ինչը համապատասխանում Է ամբողջ համավարակի ընթացքում առավելագույն ցուցանիշին, որը գրանցվել Է օգոստոսի 26-ին:

Մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 54, Պետերբուրգում՝ 53, Սվերդլովսկի մարզում՝ 36:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով ախտահարման 7 մլն 354 հազար 995 դեպք, մահացածների թիվը կազմել Է 201 հազար 445, դուրս Է գրվել 6 մլն 558 հազար 780 մարդ, այդ թվում՝ 16 հազար 567-ը ապաքինվել Է վերջին օրվա ընթացքում, որոնցից 1331 ապաքինվածներ բաժին են ընկնում Մոսկվային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]