Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աստղաձորում ասֆալտապատվել է երեք փողոց

Աստղաձորում ասֆալտապատվել է երեք փողոց

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է երեք փողոց։ 

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների  պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 588 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը։  §Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են 2-րդ, 40-րդ եւ 43-րդ փողոցները։ Հիմնանորոգված ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 950 գծամետր, մակերեսը՝ շուրջ 4933 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է  «Շանթ-Սեյրան» ՍՊԸ¦-ն։

«Ծրագրի իրականացման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ արդեն երթեւեկում են բարեկարգ  ու մաքուր ճանապարհներով։ Հետագա տարիներին կաշխատենք հասնել նրան, որ բարեկարգ ճանապարհներ կառուցվեն բոլոր փողոցներում կամ նրբանցքներում, որպեսզի կյանքի պայմանները բարելավված լինեն ամեն մի ընտանիքի համար»,-ասաց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը։   

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]