Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցի մի հատվածը

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցի մի հատվածը

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են Նարեկացի փողոցի մի հատվածի շինարարական աշխատանքները։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների  պայմանագրային արժեքը կազմում է 56 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

«Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսի սկզբին եւ ավարտվել սեպտեմբերի առաջին օրերին։ Ճանապարհը, որը տանում է դեպի ավագ դպրոց, արդեն հիմնանորոգված է շուրջ 270 գծամետր երկարությամբ եւ 3 000 քառակուսի մետր մակերեսով։ Հիմա ճանապարհի այդ հատվածը լիովին հիմնանորոգված է, հետիոտնային ու տրանսպորտային կապը հիմնովին բարելավված։ Այս ծրագիրը կենսական նշանակություն ուներ մեր քաղաքի համար, որն իրականացավ ՀՀ կառավարություն և Մարտունի համայնք համագործակցության արդյունքում»,- նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]