1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խաբարովսկի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել

Խաբարովսկի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ան-26 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք, որն աղետի Է ենթարկվել Խաբարովսկի մերձակայքում, զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունում:

«Ցավոք, աղետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել»,-լրագրողներին ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Ան-26-ի կործանման հետեւանքով զոհվել Է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վեց բնակիչ, հաղորդվում Է Խաբարովսկի երկրամասի նահանգապետի տելեգրամ-ալիքում: «Ան-26 ինքնաթիռում, որը Չիտայից ժամանել Էր Խաբարովսկ, եղել են վեց մասնագետներ: Նրանց թվում Խաբարովսկի բնակիչներ չկան, դրանք Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների բնակիչներ են»,-գրել Է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը:

«Մենք արդեն որոշում ենք ընդունել զոհվածների հարազատներին օգնելու վերաբերյալ: Յուրաքանչյուր ընտանիքի երկրամասի կառավարության պահուստային հիմնադրամից կվճարվի 1-միլիոնական ռուբլի»,-նշել Է նահանգապետը: Կործանված ինքնաթիռը գտնվել Է Խրեբտովայա լեռան շրջանում, որի բարձրությունը 900 մետրից ավելի Է: ԱԻՆ-ում նշել են, որ փրկարարներից ավելի քան հինգ ժամ Է պահանջվել ոտքով բարձրլեռնային շրջանի դժվարամատչելի տայգայական տեղանքը հաղթահարելու համար: «Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ երկրամասի փրկարարների, Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի եւ այլ հսկողական մարմինների համահավաք խումբն աշխատում են ինքնաթիռի կործանման վայրում»,-հաղորդել են մամուլի ծառայությունում:

Սեպտեմբերի 22-ին Ան-26 ինքնաթիռը Խաբարովսկի երկրամասի տարածքում ստուգում Էր թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման ցամաքային միջոցները: Խաբարովսկից մոտավորապես 38 կիլոմետր հեռավորությամբ նա կորել Է ռադարներից, եւ նրանց հետ կապն ընդհատվել Է: Ինքնաթիռում գտնվում Էր անձնակազմի վեց անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]