Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան ավելի նշանակալից է դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը. Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան ավելի նշանակալից է դարձնում 
մեր երկրների միջև համագործակցությունը. Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ 
վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը։

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Ցանկանում եմ պատրաստակամությունս հայտնել այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար։

Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանական տարեթիվը, իսկ մեր եղբայրական հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հաջողություն, բարություն, առաջընթաց և բարօրություն»։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]