1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով պահանջում է Ադրբեջանից 
անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով պահանջվում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի կայքում հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, շեշտվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27 -ին, Ադրբեջանը, Թուրքիայի և օտարերկրյա զինված խմբավորումների աջակցությամբ, ռազմական գրոհ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նաև հայտնի է որպես Արցախ` հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի տեղահանման: Շեշտվում է, որ Ժնևի երրորդ կոնվենցիան, որը ստորագրել է Ադրբեջանը, և միջազգային իրավունքը պահանջում են ազատ արձակել ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, և պահանջում է, որ բոլոր գերիներին վերաբերվեն մարդկայնորեն:

«Չնայած Ժնևյան կոնվենցիաներով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին և նոյեմբերի 9 -ի հայտարարությունը ստորագրելուց հետո ստանձնած պարտավորություններին ՝ հակամարտության ավարտից հետո երկար ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերիների, կալանավորված անձանց ՝ սխալ ձևով ներկայացնելով նրանց կարգավիճակը ՝ արդարացնելու նրանց գերության մեջ պահելը»,-ասված է փաստաթղթում:

Դրանում շեշտվում է.

«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում ներգրավվի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում՝ հստակեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը `անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»:

Նշվում է նաև, որ այդ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օր հետո, պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ խորհրդակցելով, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացնի զեկույց՝ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին:

Նախագիծը  պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում՝ Բայրաքթարներում, ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հարցով:

Շեշտվում է նաև Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր, կլաստերային ռումբեր և արգելված զինամթերք օգտագործելու հանգամանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]