Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Հյուսիսային Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ

Հյուսիսային Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի 
անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «DPRK Today» կայքէջը։

Իր ուղերձում ԿԺԴՀ-ի վարչապետը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է հաջորդ տարի, ավելի մեծ առաջընթաց կգրանցվի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նա Նիկոլ Փաշինյանին մեծ հաջողություններ է մաղթել սոցիալ-տնտեսական զարգացման պատասխանատու իր աշխատանքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]