Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը

Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուրն քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 22-ին գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենաուժեղը երկրի պատմության ընթացքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, դրա հետցնցումը կազմել է 4 մագնիտուդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավստրալիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր ու շինություններ, ցնցումները գրանցվել են նաև հարակից քաղաքներում:

«Մենք տեղեկություններ չունենք լուրջ վնասվածքների կամ մահերի վերաբերյալ, և սա լավ նորություն է: Հուսով ենք, որ լավ նորությունները շարունակական կլինեն»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]