Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում 
բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]