Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կահիրեի աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի պատիվ Հայաստանի անկախության 30-ամյակի

Կահիրեի աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի պատիվ Հայաստանի 
անկախության 30-ամյակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Գեզիրի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշով՝ ի նշանավորումն Խորհրդային Միությունից Հանրապետության անկախության 30-ամյակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կահիրեում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը աշտարակը լուսավորվել է կարմիր, կապույտ և ծիրանագույն գույներով։

Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչները Նեղոս գետի վրայով նավարկել են ու ավելի մոտիկից դիտել և լուսանկարել աշտարակի եռագույն դրոշը։

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը նույնպես լուսավորվել էր եռագույնով։

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշեց անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]