Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից 
և Սամարայից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի: Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]