Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդը շարունակում է մեծ քայլեր կատարել ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում. Ջեքի Սփիր

Հայ ժողովուրդը շարունակում է մեծ քայլեր կատարել ժողովրդավարության և օրենքի 
գերակայության ամրապնդման գործում. Ջեքի Սփիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրը տեսուղերձ է հղել:

«Գրեթե երկու տարի առաջ էր, երբ ես վերջին անգամ այցելեցի Հայաստան, և ես խորապես զգացված էի մեր հայրենիքում հայ ժողովրդի ջերմությունից, տոկունությունից  և հյուրընկալությունից: Ինձ հատկապես տպավորեցին այն պայծառ երիտասարդները, որոնց հանդիպեցի, և ովքեր, անկասկած, կգտնեն Հայաստանի հաջորդ էջը: Նրանք փայլուն, ոգեշնչող և ընդունակ են, և ես նրանցից մեծ բաներ եմ ակնկալում: Պետք է միայն նայել Հայաստանի խորհրդարանին, որտեղ 132 խորհրդարանականներից ավելի քան 1/3 -ը առաջին անգամ պետական պաշտոններ են զբաղեցնում։ Տեսնել երիտասարդ սերնդի աշխատասիրությունը՝ իրենց երկրի բարելավման համար․իսկապես տպավորիչ է։ Հայերը հասկանում են նաև, որ կանանց հավասարությունն ու նրանց կողմից ներդրումը, բանալին են խաղաղ և բարգավաճ ժողովրդավարության համար: Կանայք կազմում են Հայաստանի խորհրդարանի մոտ 25% -ը, իսկ կին թեկնածուների տոկոսը 2012 թ.-ից աճել է 17% -ով։ Փաստացի Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է տղամարդկանց և կանանց գենդերային հավասարության երաշխիքը, մի բան, որը Միացյալ Նահանգները դեռ չունի իր սահմանադրությունում վավերացումից մոտ 233 տարի անց: Մենք Միացյալ Նահանգներում, անշուշտ, կարող ենք Հայաստանից մեկ-երկու բան սովորել ներկայացուցչական ժողովրդավարության մասին: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն առավել ցայտուն է` հաշվի առնելով դրա առաջացման դժվարությունն ու ցավալի պատմությունը, ինչպես նաև անցյալ տարի Արցախում տեղի ունեցած ողբերգական պատերազմը: Անցյալ աշնանը տեղի ունեցած բռնությունները սարսափելի մարդկային կորուստների պատճառ դարձան և գրեթե 100,000 մարդու տեղահանեցին իրենց տներից:

Ես հպարտ էի, որ այս տարի առաջնորդեցի Ներկայացուցիչների պալատի ջանքերը` ներառելու 50 մլն ԱՄՆ դոլարի հատկացում Հայաստանին մարդասիրական օգնության համար` վերականգնմանն աջակցելու նպատակով և 2 մլն ԱՄՆ դոլար` Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար:

Այդ տարածաշրջանի մարդիկ արժանի են ապրել ու արարել՝ առանց ագրեսիայի և պատերազմի մահացու հետևանքների նկատմամբ վախի: Չնայած այս լուրջ սպառնալիքներին և մարտահրավերներին, հայ ժողովուրդը շարունակում է մեծ քայլեր կատարել ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում: Հայաստանի առաջընթացը, որպես վկայություն իր ժողովրդի և առաջնորդների համար, ովքեր կարեկցանքով և վճռականությամբ առաջնորդել են նրան այս փոխակերպման ճանապարհով:

Շնորհավո՛ր Անկախությանդ օրը Հայաստան, ես նշելու եմ քեզ հետ և անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ նորից կվերադառնամ` մեր հիասքանչ երկրում հրաշալի հյուրընկալությունը զգալու համար:

Վստահ եմ, որ Հայաստանի ապագան պայծառ է, և միասին աշխատելով, մենք կարող ենք ապահովել խաղաղություն և բարգավաճում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար, քանի որ ավելի ենք ամրապնդում մեր անսասան կապը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]