Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

COVID-19. ՀՀ-ում համաճարակային իրավիճակը լարված է. մասնագետը հորդորում է պատվաստվել

COVID-19. ՀՀ-ում համաճարակային իրավիճակը լարված է. մասնագետը հորդորում է 
պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, թե վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրան նախորդող երկու շաբաթվա ցուցանիշների համեմատ հանրապետությունում նոր դեպքերի թվի 18 տոկոս աճ է գրանցվել:

«Իրավիճակն այնպիսին է, որ եթե մենք չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա 7 օրերի ընթացքում կգրանցվեն մոտավորապես 5900-ից ավելի նոր դեպքեր: Այս վարակվածների մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվի»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչը շատ արագ մուտացիայի է ենթարկվում, համաճարակաբանական օրինաչափություններին չի ենթարկվում, և յուրաքանչյուր հաջորդ ալիք շատ ավելի ծանր է ընթանում: Ռոմելլա Աբովյանը հորդորեց խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին և պատվաստվել:

«Հիվանդության հետ կապված ախտանշանների դեպքում էլ հորդորում եմ անհապաղ դիմել բժշկի, դրանք չվերագրել այլ հիվանդությունների ու ժամանակ չկորցնել: Նորից եմ կրկնում, հարուցիչի մուտացիայի ենթարկված տեսակը շատ արագ է զարգանում»,- հավելեց Ռոմելլա Աբովյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]