Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը ֆրանսիական կազմակերպությանն է ներկայացրել 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմը

Արցախի ՄԻՊ-ը ֆրանսիական կազմակերպությանն է ներկայացրել 44-օրյա պատերազմի 
ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված 
վանդալիզմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։

«Ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները և պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։

Այնուհետև, պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ուղեկցությամբ L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում գործող «Լոտոս» հյուրանոց և հանդիպել Արցախի օկուպացված համայնքներից տեղահանված ընտանիքներին։

Կազմակերպության ներկայացուցիչները լսել են տեղահանված անձանց պատմությունները, ծանոթացել նրանց կեցության պայմաններին և խնդիրներին՝ հանձնառություն ստանձնելով իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու գործողություններ արցախցիներին աջակցելու ուղղությամբ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]