1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թալիբները խնդրել են իրենց հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Թալիբները խնդրել են իրենց հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը խնդրել Է իրեն հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նամակ Է ստացել թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիից՝ «խնդրելով մասնակցել բարձր մակարդակի բանավեճերին, հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նա ճշտել Է, որ նամակն ուղարկվել Է սեպտեմբերի 20-ի նստաշրջանի սկսվելուց մեկ օր առաջ, իսկ Մութաքին դրանում նշվել Է որպես «արտաքին գործերի նախարար»:

Նամակում Մութաքին հայտարարել Է, որ Աֆղանստանի նախկին նախարար Աշրաֆ Ղանին «տապալվել Է» օգոստոսի 15-ին, եւ որ ամբողջ աշխարհի երկրները «այլեւս նրան նախագահ չեն ճանաչում»: Այդ կապակցությամբ նամակում նշվել Է, որ նախորդ կառավարության կողմից նշանակված Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Ղուլամ Իսակզայն «այլեւս երկիրը չի ներկայացնում ՄԱԿ-ում:

Թալիբները ՄԱԿ-ին առընթեր իրենց ներկայացուցիչ են նշանակել Ս. Շահինին:

Նամակում չի ճշտվել, թե Մութաքին ցանկանում Է արդյոք Նյու Յորք մեկնել անձամբ ելույթ ունենալու համար, թե թալիբները ներկայացնելու են տեսագրված ուղերձը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Գուտերիշն Իսակզայից առանձին նամակ Է ստացել սեպտեմբերի 15-ին, որում ներկայացվում Է Աֆղանստանի պատվիրակության ցուցակը նստաշրջանին մասնակցելու համար: Այդ նամակում Իսակզայը նշվել Է որպես Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ, նշել Է Դյուժարիկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]