Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Հայ եպիսկոպոսները հավաքվել են Հռոմում՝ ընտրելու նոր պատրիարք

Հայ եպիսկոպոսները հավաքվել են Հռոմում՝ ընտրելու նոր պատրիարք

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձի ժամանկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրություն կատարելու նպատակով եպիսկոպոսները Լիբանանում, սկսած հունիսի 22-ից, արդեն երկրորդ անգամ են հանդիպում, սակայն ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 2/3-ը։ Սա ձայների այն քանակն է, որն անհրաժեշտ է Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանին փոխարինելու համար, ով մահացել է մայիսի 25-ին, Բեյրութում:

Եկեղեցական օրենսդրության համաձայն՝ անպտուղ ընտրություններից հետո եպիսկոպոսները դիմել են Ֆրանցիսկոս պապին։ Վերջինս խնդրել է նրանց հավաքվել Հռոմում և կրկին սկսել ընտրական գործընթացը սեպտեմբերի 22-ից հետո՝ աղոթքից և մտորումներից 2 օր անց։

Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը ծնվել է 1934 թվականին, Հալեպում։

2015 թվականի հունիսի 25-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի մահվան պատճառով, ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչև նոր պատրիարքի ընտրությունը։ 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակել են Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]