1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախատեսվում է 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված. խորհրդարանական լսումներ

Նախատեսվում է 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված. 
խորհրդարանական լսումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում սեպտեմբերի 22-ին անցկացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Նիստը նախագահող Վահե Ղալումյանը նախ հիշեցրեց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորներ ստեղծելու հայեցակարգն ընդունվել է 2011-ին, ինչից հետո 2016-ին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը, և առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ:

«Օրենքի նախագիծը, որով կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ ևս 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ»,- ասաց Ղալումյանը:

Ըստ Ղալումյանի՝ խոշորացումը բավականին դրական պրոցես է: «Համայնքների խոշորացման նպատակը ռեսուրսների կենտրոնացումն ու դրանց առավել արդյունավետ օգտագործումն է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսներին»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ օրինակ, Տավուշի Բերդ խոշորացված համայնքի մոդելն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները, չլուծված խնդիրների մեծամասնությունը խոշորացման արդյունքում լուծվում է: Նա վստահեցրեց, որ Բերդ խոշորացված համայնքի տարածքում գոյություն չունի մանկապարտեզի խնդիր, բոլոր համայնքներն ունեն մանկապարտեզներ, խոշորացված համայնքն այդ ֆինանսական խնդիրները լուծելու հնարավորություն ունի: Խոշոր համայնքները ավտոպարկեր ստեղծելու, տրանսպորտային միջոցներ ունենալու և համայնքների խնդիրները լուծելու հնարավորություն ունեն:

Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը 7-րդ գումարման ԱԺ-ում նախաձեռնել է խոշորացված համայնքներում և 4000-ից ավել բնակիչ ունեցող համայնքներում քաղաքական համամասնական ընտրությունների հարցը:

Նախագծով առաջարկվում է համապատասխան համայնքների փնջեր ձևավորել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]