Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաստատվել են COVID-19-ի 273 նոր դեպքեր, մահացել է 20 մարդ

Հաստատվել են COVID-19-ի 273 նոր դեպքեր, մահացել է 20 մարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպքեր, առողջացել է 295 քաղաքացի, մահացել՝ 20: Հայաստանում մեկ օրում կատարվել է 4 138 թեստավորում։

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 664 154-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն առողջացման, 5 181-ը՝ մահվան ելքերով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 072 բուժառու:

Արձանագրվել է նաև մահվան 1 193 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]