Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևի շնորհավորական ուղերձը՝ Արարատ Միրզոյանին

Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևի 
շնորհավորական ուղերձը՝ Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարայի արտաքին գործերի նախարար Սվետլան Ստոևը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իր գոհունակությունը հայտնելով հայ-բուլղարական գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: «Արմենպրես»-ին այդ մասին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ից:

«Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հայտնելու իմ գոհունակությունը մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, որոնք կառուցված են հինավուրց պատմական և մշակութային կապերի հիմքի վրա», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր, որն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը:

Միևնույն ժամանակ, Բուլղարիան, ըստ Սվետլան Ստոևի, ցանկանում է զարգացնել ակտիվ երկխոսությունը Հայաստանի հետ՝ հանուն բուլղար և հայ ժողովուրդների շահերի ու բարեկեցության:

«Համոզված եմ, որ մեր Արտգործնախարարությունների միջև հաստատված լավ կապերը կշարունակեն նշանակալի գործոն լինել մեր միջպետական համագործակցության բարեհաջող, արգասաբեր և կառուցողական զարգացման գործում», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ առողջություն և ամենայն բարիք մաղթելով իր հայ գործընկերոջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]