Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները

Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի 
ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու հանգամանքին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ  Կրեմլը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները և հույս ունի, որ թերակղզու նկատմամբ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը կփոխվի։

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները և այդ մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ։ Ղրիմի թեման այն թեման է, որի  շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են։ Մենք ափսոսում ենք Թուրքիայի նման  դիրքորոշման համար, սակայն մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիան  քաղաքական կամք կցուցաբերի և տուրք տալով ճշմարտությանն ու իրերի իրական իրավիճակին կփոխի այս դիրքորոշումը»,- նշել է պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է նաև, որ չնայած էական հարցերի առկայությանը, որոնց շուրջ տարաձայնություններ կան, չպետք է դրանք խոչընդոտ հանդիսանան մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության ողջ շրջանակի զարգացման համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]