Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։

Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը,Առևտրի նախարար Մեհմետ Մուշը և ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։

Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]