Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը. Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Տարածաշրջանի նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը. 
Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերը մշտապես եղել են փոխշահավետ և տարիների ընթացքում բարելավել  են իրենց որակը:

Ռաիսին արձանագրել է, որ երկու երկրների մեծաթիվ կարողություններն, ինչպես նաև՝ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն երկկողմ ու միջազգային մակարդակներում՝ ի շահ երկու երկրների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]