Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիետնամի ԱԳ նախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

Վիետնամի ԱԳ նախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել 
Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ցանկանում եմ հղել անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Վիետնամի և Հայաստանի միջև առկա բազմակողմանի փոխհարաբերությունները մշտապես պահպանվել և ընդլայնվել են անցած տարիների ընթացքում՝ երկու երկրների ժողովուրդների սպասումները բավարարելու համար:

Մենք գոհունակությամբ ենք նշում երկու երկրների հարաբերություններում գրանցված մեր ընդհանուր ձեռքբերումների գործում՝ մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ունեցած արդյունավետ ներդրումը։

Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամ է սերտորեն համագործակցել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ Վիետնամ-Հայաստան հարաբերություններում էական արդյունքների հասնելու համար:

Ես խորապես համոզված եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն կամրապնդվի և կզարգանա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ, ինչը համահունչ է ժողովուրդների շահերին՝ նպաստելով խաղաղությանը և կայունությանը տարածաշրջաններում և աշխարհում: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»,-ասված է շնորհավորական նամակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]