Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր

ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին 
համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ՝ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ սա զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր է:

«Սրանից հետո մենք ակնկալում ենք, որ երբ կհայտնվեն նոր ծրագրեր, մեզ ավելի հեշտ կլինի ֆինանսավորման աղբյուրների շուրջ պայմանավորվել այնպիսի հզոր ֆինանսական գործընկերոջ հետ, ինչպիսին ՌԴ պետական զարգացման կորպորացիան է»,-ասաց նախարարը:

ՌԴ պետական զարգացման կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանը նշեց, որ կորպորացիան, որպես պետական կազմակերպություն, արդեն շատ տարիներ համագործակցում է Հայաստանի հետ:

«Մենք արդեն իրականացրել ենք բավականին թվով ծրագրեր: Դրանք իրականացվում էին առանձին, անհատական հիմքերի վրա: Ներկայում մենք ցանկանում ենք համակարգային հիմք ստեղծել Հայաստանի հետ մեր համագործակցության համար: ՀՀ-ն մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է՝ եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում: Ահա, թե ինչու փոխգործակցության այսպիսի ինտեգրված մոտեցման ստեղծումն, անկասկած, կնպաստի մեր ներքին ապրանքաշրջանառության, ներդրումների աճին»,-նկատեց նա:

Համաձայնագրի շրջանակում ստեղծվում է պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն: Ալգուլյանը հավելեց՝ արդեն մեծ թվով գաղափարներ կան, թե ինչի շուրջ պետք է համագործակցեն: Նա խոսեց քաղաքային տնտեսության, դրա զարգացման մասին:

«Հայաստանում մեծ թվով հետաքրքրիր քաղաքային ծրագրեր կան, և մեզ համար ևս հետաքրքիր կլինի դրանցում ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ: Մեծ թվով ռուսական ընկերություններ կան, որոնք կցանկանան դա անել»,-ասաց նա:

Ալգուլյանը մատնացույց արեց, թե վերջին տարիներին ինչպես է զարգանում Մոսկվան:

«Ռուսաստանում քաղաքային զարգացման ծրագրերի փորձը բավականին շատ է, և մեծ ուրախությամբ կկիսենք դա»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]