Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌԴ-ում համալսարաններից մեկում անձը կրակ է բացել․ կան զոհեր և վիրավորներ

ՌԴ-ում համալսարաններից մեկում անձը կրակ է բացել․ կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Ներքի գործերի նախարարությունը հայտնել է Պերմի պետական համալսարանում կրակոցների պատճառով զոհվածների և վիրավորների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  ոստիկանները ձերբակալել են տղամարդու, ով կրակ է բացել համալսարանում։

«Այսօր առավոտյան, ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակոցի ձայներ են լսվել։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ ՌԴ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ 14 հոգի վիրավորվել է, 5 հոգի էլ՝ զոհվել։ Ավելի վաղ հայտնել էին 10 վիրավորի մասին։

«Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 9 խումբ։ Վիրավորումները տարբեր են, քանի որ շենքի ներսում գտնվողները նաև պատուհաններից են դուրս թռել։ Զոհվածների ինքնությունները պարզվում են»,- հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

Երկրի Քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ է հարուցել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]