Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Միասնական Ռուսաստան»-ը Պետդումայի ընտրություններում առաջատարն է 195 միամանդատ ընտրատարածքներում

«Միասնական Ռուսաստան»-ը Պետդումայի ընտրություններում առաջատարն է 195 
միամանդատ ընտրատարածքներում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը Պետդումայի ընտրություններում, 195 միամանդատ ընտրատարածքներում, առաջատարն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, առաջատար կուսակցությանը հաջորդում է Կոմկուսը, որն առաջատարն է 15 միամանդատ ընտրատարածքներում, ինչպես նաև՝ «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7 ընտրատարածքներում:

Այդ մասին վկայում են ՌԴ ԿԸՀ-ի տվյալները՝ արձանագրությունների 85,05 տոկոսի մշակումից հետո:

Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական», «Յաբլոկո», «Հայրենիք», «Աճի կուսակցություն» «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցություններից յուրաքանչյուրն էլ 1 միամանդատ ընտրատարածքում են առաջատարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]