Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 342 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 342 նոր դեպք, մահացել է 12 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 հազար 942 դեպք, որոնցից 236 հազար 578-ն՝ առողջացման, 5143-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 29 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, առողջացել է 490 քաղաքացի, մահացել՝ 12-ը: Հայաստանում մեկ օրում կատարվել է 4025 թեստավորում։

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 միլիոն 655 հազար 479-ի։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1192 է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]