1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին

Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին, թե Էրդողանը ի՞նչ կարծիքի է՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը  տվել է հետևյալ պատասխանը.

«Այս միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է:

Հավանաբար մտորելու տեղիք է տալիս, որ Փաշինյանը մի կողմից սա է ասում, մյուս կողմից ցանկանում է հանդիպել ինձ հետ:

Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ, ահա այստեղ կան արդեն հայտնի  քայլեր, որոնք պետք է կատարվեն:

Մենք փակ չենք բանակցությունների համար, կբանակցենք: Իրականում ինձ հասել է ինձ հետ հանդիպելու ցանկությունը, որը նա փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Բայց, ինչպես ասացի, այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ, նրանք պետք է դրական քայլերը կատարեն:

Վրաստանի վարչապետի՝ այս թեմաների շուրջ երկխոսություն ունենալու  ինձ փոխանցած խնդրանքը և նոր գործընթաց սկսելու համար այդ քայլը, եթե իսկապես անկեղծ է, ես էլ ցույց կտամ մեր անկեղծութունը և այդտեղ կսկսի դիվանագիտությունը (երկխոսությունը)։

Բնական է, որ երկխոսության սկսելու պարագայում պետք է ինչ-որ բան քննարկել։

Հուսով եմ, որ այս պարագայում գերակշռում են ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այս խնդիրը կհաղթահարվի այդ միջանցքները բացելով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]