1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաները փոխհամագործակցության 
հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան և Իրանի ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը: Վերջինս շեշտեց, որ Իրանի ալպինիզմի ֆեդերացիան առաջին ֆեդերացիան էր, որ սկսեց համագործակցությանը հայկականի հետ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ֆեդերացիան նոր-նոր էր կայանում:

«Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, որի սկիզբը դրվել էր դեռևս տարիներ առաջ, քանի որ Իրանի ֆեդերացիայի անդամներ եղել են շատ հայեր»,- ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` փոխգործակցության նոր հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ փրկարարական աշխատանքներ, փոխադարձ ուսումնական ծրագրեր:

Դեռևս 2015թ-ին կողմերի միջև կնքվել էր փոխգործակցության հուշագիր և նորը կնքվում է ժամկետը լրանալու կապակցությամբ։

 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]