Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ՀՀ ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ին խնդրել է ուշադրության ներքո պահել Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիների հարցը

ՀՀ ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ին խնդրել է ուշադրության ներքո պահել Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիների հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիների խնդրի մասին, փոխանցել ՄԻՊ աշխատակազմի ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև գրել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:

«ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո:

Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ այս պահին ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:

Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Այս քննարկումից էլ է ենթադրվում, որ շեղվել են:

Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը գրառման մեջ ևս մեկ անգամ շեշտել է. «Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]