Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը:

Տասնյակի մեջ են մտնում Mars-ի ապրանքների արտադրությամբ զբաղվող Մարս ընտանիքը (142 մլրդ ԱՄՆ դոլար), ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues կորպորացիայի սեփականատերեր Կոքս ընտանիքը (124.4 մլրդ ԱՄՆ դոլար), ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատեր Էրմե ընտանիքը (111.6 մլրդ ԱՄՆ դոլար), Սաուդյան Արաբիայի իշխող՝ Ալ-Սաուդների ընտանիքը (100 մլրդ ԱՄՆ դոլար), Reliance Industries նավթային հոլդինգի սեփականատեր Ամբանի ընտանիքը (93.7 մլրդ ԱՄՆ դոլար), Chanel-ի նորաձևության տան սեփականատեր Վերթհայմեր ընտանիքը  (61.8 մլրդ ԱՄՆ դոլար), Fidelity Investments ընկերության սեփականատեր Ջոնսոն ընտանիքը (61.2 մլրդ ԱՄՆ դոլար) և Thomson Reuters մեդիաընկերության սեփականատեր Թոմսոն ընտանիքը (61.1 մլրդ ԱՄՆ դոլար):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am