Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի  18-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 593 հազար 763 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1232 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 558 042 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր՝ 8498:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]