Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ

Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծայրահեղական «Թալիբան» շարժումը նոր օրենք է ընդունել, որով ժամանակավորապես սահմանվում է Աֆղանստանի կառավարման նոր համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փաստաթուղթը շարժման ներկայացուցիչ համարվող աղբյուրի կողմից ուղարկվել է «ՌԻԱ Նովոստի»:

 Օրենքում ամրագրված է, որ Աֆղանստանում պաշտոնական կրոնը Հանաֆիական մազհաբի սուննի իսլամն է, իսկ պաշտոնական լեզուները՝ փուշտուն և դարին: Նախկինում այդ երկրում պաշտոնական լեզվի կարգավիճակ ուներ նաև ուզբեկերենը, որն օգտագործում են երկրի հյուսիսային շրջանի բնակչները: Բացի այդ, երկրում զգալի թիվ է կազմում շիական համայնքը՝ բաղկացած մեծամասամբ խազարներից:

Փաստաթղթում նշվում է, որ Աֆղանստանում ստեղծվելու են իսլամիստ իրավաբանների խորհուրդ և բարձրագույն խորհուրդ, որի կազմում են լինելու քաղաքական գործիչներ, գիտնականներ և հոգևոր ծառայողներ բոլոր նահանգներից:

Գործադիր իշխանության ղեկավարը լինելու է նախագահը, ում ընտրելու են քաղաքացիներն ու բարձրագույն խորհրդի անդամները: Թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով ստեղծվելու է ընտրական հանձնաժողով: Խորհրդարանի անդամներն այլևս չեն ունենալու պատգամավորական անձեռնմխելիություն:

Հաղորդվում է նաև, որ «բրիտանացիներից, ռուսներից ու ամերիկացիներից անկախանալու օր» հռչակվելու է տոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]