Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք, առողջացել է 569 քաղաքացի, մահացել՝ 16: Հայաստանում մեկ օրում կատարվել է 7018 թեստավորում։ Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվն հասել է 1 646 018-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն առողջացման, 5 117-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 բուժառու:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1187 է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am