Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը և «Վան»-ը գավաթի խաղարկության հաջորդ փուլում են

«Փյունիկ»-ը և «Վան»-ը գավաթի խաղարկության հաջորդ փուլում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին «Փյունիկ»-ը և «Վան»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Երևան «Փյունիկ»-ը մրցեց ԲԿՄԱ-ի հետ և առավելության հասավ հանդիպման ավելացված ժամանակում խփած գնդակի շնորհիվ: «Փյունիկ»-ի կազմում դուբլիլ հեղինակ դարձավ Ֆիրմինոն: ԲԿՄԱ-ից էլ աչքի ընկավ Սերոբյանը (1:2):

«Վան»-ը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար պայքարեց «Սևան»-ի հետ և միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով (3:1):

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Արարատ-Արմենիա»-ն և «Նորավանք»-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]