Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղմացնում են այլ երկրներից Թագավորություն մուտք գործելու կանոնները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղմացնում են այլ երկրներից Թագավորություն 
մուտք գործելու կանոնները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն էապես մեղմացնում են այլ պետություններից երկրի տարածք մուտք գործելու կանոնները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար Գրանթ Շեփփսը։

«Հոկտեմբերի 4-ից ամբողջապես պատվաստված ճանապարհորդներին հարկավոր կլինի COVID-19-ի համար միայն մեկ ոչ թանկ թեստ հանձնել աշխարհի երկրների մեծամասնությունից Անգլիա ժամանելու համար: Մենք ցանկանում էինք, որ նոր համակարգն ավելի հեշտ լինի հասկանալու համար և արտասահման ուղևորություններն ավելի էժան դարձնեինք»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի սահմանափակումների մի մասը հանելում են, քանի որ բնակչության զանգվածային պատվաստման ծրագիրը հաջողություն է ունեցել։ Արդեն պատվաստվել է երկրի 16-ից բարձր տարիքի բնակիչների գրեթե 90 տոկոսը:

Մեծ Բրիտանիա մուտքի կանոնների մեղմացումը չի տարածվի այն մարդկանց վրա, ովքեր պատվաստված չեն երկրում հաստատված պատվաստանյութերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]