Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Արցախում իրականացվող որոնումներն արդեն 2 օր է արդյունք չեն տալիս

Արցախում իրականացվող որոնումներն արդեն 2 օր է արդյունք չեն տալիս

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 16-ին և 17-ին շարունակվել են Վարանդայի շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Արդեն 2-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1667 աճյուն:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]