Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

ՌԴ վեց տարածաշրջաններում հեռավար քվեարկել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը

ՌԴ վեց տարածաշրջաններում հեռավար քվեարկել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ընթացող ընտրություններում հեռավար Էլեկտրոնային քվարկությանը վեց տարածաշրջաններում, բացի Մոսկվայից, մասնակցել Է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան:

«Հիմնականում Էլեկտրոնային Էլեկտրոնային քվարկության մասշտաբը Մոսկվայում Է: Մնացած բոլոր վեց տարածաշրջաններում փոքր Է այն մարդկանց բաժինը, որոնք ընտրել են հեռավար Էլեկտրոնային քվարկությունը. այն կազմում Է 5-ից մինչեւ 9 տոկոս»,-ասել Է Պամֆիլովան՝ սեպտեմբերի 17-ին հանդես գալով ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում:

Նրա խոսքով՝ Մոսկվայում Էլեկտրոնային քվարկության համար գրանցվել Է շուրջ 2 միլիոն ընտրող, հիմնականում վեց տարածաշրջաններում՝ շուրջ 600 հազար մարդ:

«Բայց այն մարդկանցից, ովքեր ընտրել են հեռավար Էլեկտրոնային քվարկությունը, Մուրմանսկում արդեն դաշնային եւ միամանդատ ընտրատարածքում քվեարկել Է շուրջ 46 տոկոսը, Կուրսկում՝ շուրջ 42-43 տոկոսը, Նիժնի Նովգորոդում՝ 35 տոկոսից քիչ ավելին, Ռոստովում՝ 46 տոկոսից քիչ ավելին, Յարոսլավլում արդեն քվեարկել Է գրեթե կեսը, Սեւաստոպոլում մոտենում Է 35 տոկոսին»,-հայտնել Է Պամֆիլովան:

ՌԴ ԿԸՀ-ի կողմից հաստատված կարգի համաձայն, առցանց քվեարկությունն անցկացվելու Է սեպտեմբերի 17-ի ժամը 08:00-ից մինչեւ սեպտեմբերի 19-ի 20:00-ն: Հեռավար կկարողանան քվեարկել Մոսկվայի եւ Սեւաստոպոլի, ինչպես նաեւ Նիժեգորոդսկի, Կուրսկի, Յարոսլավսկի, Մուրմանսկի եւ Ռոստովի մարզերի բնակիչները:

Ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, կկարողանան ՌԴ Պետդումարի ընտրություններում քվեարկել առցանց ձեւաչափով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]