Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բնականաբար, պետք է մտնենք այդ փուլ. Քոչարյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

Բնականաբար, պետք է մտնենք այդ փուլ. Քոչարյանը՝ սահմանազատման և 
սահմանագծման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ լարվածության թուլացման համար պետք է մտնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող հրապարակումներին, թե Մոսկվայում հաջողվել է պայմանավորվել սահմանագծման և սահմանազատման շուրջ՝ Քոչարյանն ասաց, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել նման տեղեկատվությունը:

«Այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո գնում են խորհրդատվություններ: Բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ, որովհետև այդ փուլ մտնելուց սկսած պետք է կարողանանք լարվածության թուլացման և դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնել անշրջելի»,- ասաց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]