Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Շիրակի մարզում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը

 Շիրակի մարզում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Վերանորոգվում է Սարալանջի մշակույթի տունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համագործակցության արդյունքում։

2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում 1-ին փուլով նախատեսվում է իրականացնել 4 սենյակների, 2 սանհանգույցների, միջանցքի և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։

Վերանորոգվելուց հետո սենյակներից երեքը ծառայելու են համայնքի դպրոցահասակ երեխաների համար որպես պարի, երաժշտության և սպորտային խմբակների, իսկ մեկը՝ համայնքի տարեց բնակիչների ժամանցի վայր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը 14 մլն 805 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացնելու է պետությունը, 50 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Նար Դայ» ՍՊԸ-ն:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]