1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկվայում եւ Ռուսաստանի կենտրոնական մասում ընտրատեղամասեր են բացվել

Մոսկվայում եւ Ռուսաստանի կենտրոնական մասում ընտրատեղամասեր են բացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններում քվեարկելու համար ընտրատեղամասեր են բացվել Մոսկվայում եւ Ռուսաստանի կենտրոնական մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս տարի ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ, ընտրությունները կանցկացվեն երեք օր՝ սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը, ընտրատեղամասերը բաց են լինելու ամեն օր ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել Է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ռեուտը, սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի 3486 ընտրատեղամաս, այդ թվում՝ չորսը՝ քովիդային հոսպիտալներում: Նա ճշտել Է, որ ստացիոնարներում եւ քովիդային հոսպիտալներում ընտրատեղամասերը կաշխատեն մեկ օր, եւ հատկապես սեպտեմբերի 19-ին, մնացած ընտրատեղամասերը բաց կլինեն բոլոր երեք օրերին:

Ամբողջ երկրում բացվում են գրեթե 96 հազար ընտրատեղամասեր, դրանցից 93,5 հազարը՝ մշտական, ինչպես նաեւ ընտրողների ժամանակավոր կեցության վայրերում ձեւավորված շուրջ 2,5 հազար ընտրատեղամասեր: Քվեարկել կարող են նաեւ այն հոսպիտալների հիվանդները, որոնք կորոնավիրուսային հիվանդությամբ գտնվում են «կարմիր գոտիներում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]