Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում տեղի Է ունեցել հրաբխի ժայթքում

Ճապոնիայում տեղի Է ունեցել հրաբխի ժայթքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Սուվանոսե կղզու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Գրանցվել Է խոշոր հրաբխային քարերի անկում 1 կիլոմետր շառավղով: Այդ կապակցությամբ օդերեւութաբանական վարչությունը ժայթքման վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել Է մինչեւ երրորդ:

Գործնականում դա նշանակում Է լեռան վրա բարձրանալու արգելք: Այս տարի կղզու վրա ժայթքումներ են արձանագրվել մարտին եւ հունիսին: Այն ժամանակ վտանգավորության մակարդակը բարձրացվել Է մինչեւ երրորդ, բայց հետո կրկին իջեցվել մինչեւ երկրորդ: Օդերեւութաբանները բնակչությանը կոչ են անում՝ հետեւել մանրամասն տեղեկատվությանը: Կղզում ապրում Է մի քանի տասնյակ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]