1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն

Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և 
դրական քայլեր կիրականացվեն

ԴՈՒՇԱՆԲԵ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Տաջիկստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և կարևորել երկու երկրների կառավարությունների ներդաշնակ գործելու հնարավորությունները:

«Մեր գործունեությունը մեկնարկել է նույն ժամանակահատվածում։ Կարծում եմ, որ դա նրբություն է, որը հնարավորություն է ստեղծում հստակ ներդաշնակել մեր գործողությունները, մասնավորապես, մեր երկու երկրների և տարածաշրջանային հարաբերությունները»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռաիսիի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։

Իրանի նախագահն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել։ Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնում  ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ պաշտոնավարման նոր ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն»,- ասաց Ռաիսին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]