Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

«Ռոմա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում. Մխիթարյանը չմասնակցեց խաղին

 «Ռոմա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում. Մխիթարյանը չմասնակցեց խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն հաղթանակով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը (C խումբ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի անդրանիկ խաղում մրցեց բուլղարական ԲԿՄԱ-ի հետ և առավելության հասավ խոշոր 5:1 հաշվով: «Ռոմա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պելիգրինին և մեկ անգամ էլ աչքի ընկան Էլ Շարավին, Մանչինիին ու Աբրահամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր ու այդպես էլ չմասնակցեց հանդիպմանը:

Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն կանցկացնի սեպտեմբերի 30-ին` հյուրընկալվելով Լուգանսկի «Զարիա» ակումբին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]